Հայերեն   English   Русский  

ՔԲԿ-ականների հարձակումից 2 թուրք զինվոր է մահացել


  
դիտումներ: 762

Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամաների հարձակման հետևանքով երկրի հարավ-երևելքում գտնվող Բաթման նահանգում զոհվել են երկու թուրք զինվորներ: Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» թերթի կայքը:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին Սասոն շրջանում: Ըստ կայքի` արգելված կուսակցության անդամները պայթեցրել են ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքը, երբ ռազմական ավտոմեքենան այնտեղով անցնելիս է եղել:

Նախօրեին ևս մեկ զինծառայող և քաղաքացիական անձ էր զոհվել հյուսիսարևելյան Տրապիզոն նահագնում Քրդական բավորական կուսակցության հետ բախման ժամանակ: Նահանգի մեկ այլ շրջանում ևս օգոստոսի 11-ին մեկ խաղաղ բնակիչ և զինծառայող էին վիրավորվել կուսակցության ներկայացուցիչների հետ բախման ժամանակ:

Պաշտոնական Անկարայի և Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության միջև զինված համակարտությունը սրվել է 2015 թ-ի ամռանը՝ Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այդ ժամանակ զոհվել էր 32 մարդ, հիմնականում՝ քրդեր: Քրդական բանվորական կուսակցության մարտիկները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, թուրքական իշխանությանը մեղադրել են իսլամիստներին աջակցելու մեջ՝ վերսկսելով թուրքական ուժայինների դեմ պարտիզանական պայքար:

2015 թ-ի հուլիսին հակամարտության վերսկսման հետևանքով, ըստ տեղեկության, սպանվել է ավելի քան 900 զինվորական և ոստիկան, ինչպես նաև` ավելի քան 300 քաղաքացիական անձ: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն` այդ ընթացքում անվտանգության ուժերը սպանել են ավելի քան 10 հազար ՔԲԿ-ականների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: