Հայերեն   English   Русский  

​Իլոն Մասկը և Էմբեր Հերդը հաշտվել են


  
դիտումներ: 4690

Լրատվամիջոցները հայտնել են, որ զույգին կրկին ժամադրության ընթացքում են նկատել

Ինչպես հայտնի է, վերջին շաբաթը հարուստ էր միլիարդատեր Իլոն Մասկի և դերասանուհի Էմբեր Հերդի անձնական կյանքի մասին տեղեկություններով: Նախորդ շաբաթ ԶԼՄ-ները հայտնեցին, որ միլիարդատիրոջ նախաձեռնությամբ զույգը բաժանվել է: Գրում է Elle.ru-ն:

Որպես զույգի բաժանման հնարավոր պատճառ տարբեր աղբյուրներ նշում էին Tesla Motors и SpaceX ընկերությունների նախագահ Իլոն Մասկի և Էմբեր Հերդի մշտական զբաղվածությունը:

Զույգի բաժանման մասին տեղեկությունների տարածումից մեկ օր անց Իլոն Մասկը հաստատեց այն․ «Ցանկանում եմ դադարեցնել մամուլում այդ ամբողջ աղմուկը, որն առաջացել է վերջին շաբաթվա ընթացքում: Հայտնում եմ, որ մենք Էմբերի հետ ընկերներ ենք մնում և միմյանց չափազանց հարազատ և սիրող մարդիկ: Միմյանցից մեծ հեռավորության վրա սիրավեպը՝ հեշտ չէ, և դա հատկապես այն դեպքում, երբ նրանցից յուրաքանչյուրը շատ գործեր ունի: Սակայն որևէ մեկը չգիտի, թե վաղն ինչ կլինի»:

Այնուհետև դերասանուհին ևս հաստատել էր իրենց բաժանումը: Իսկ ահա այժմ արդեն արևմտյան մամուլը գրում է, որ Մասկը և Հերդը հանդիպել են, միասին նախաճաշել և կրքոտ համբուրվել:

Իսկ հենց զույգը դեռևս չի հասցրել, որևէ կերպ մեկնաբանել իրենց վերամիավորման մասին տեղեկությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: