Հայերեն   English   Русский  

Եղիսաբեթ II որոշել է թագավորական գահը արքայազն Ուիլիամին եւ Քեյթ Միդլթոնին փոխանցել


  
դիտումներ: 5095

91-ամյա թագուհին թոշակի է գնում 65 տարիների կառավարումից հետո

Ինչպես հայտնի է, վերջերս արքայազն Ֆիլիպը հեռացել է գահից, ինչի պատճառով թագուհին ադյուտանտ էր գտել, որն այժմ ուղեկցում է նրան բոլոր կարևոր միջոցառումների շրջանակներում: Գրում է Elle.ru-ն:

Սակայն օրեր առաջ արքայական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ 91-ամյա Եղիսաբեթ թագուհին, այնուամենայնիվ, որոշել է ամուսնու օրինակին հետևել և թոշակի գնալ:

Օրենքով գահի հաջորդ հավանական թեկնածու դառնում է արքայազն Չարլզը, սակայն թագուհին մտադիր է գահը ավագ թոռանը՝ արքայազն Ուիլյամին և նրա կնոջը՝ Քեյթ Միդլթոնին փոխանցել: Թագուհին կարծում է, որ երիտասարդ սերնդի օգնությամբ թագավորությունը կսկսի ծաղկել:

«Թագուհին հասկացել է, որ Ուիլյամը ու Քեյթը ՝ ապագան են: Նա 65 տարի կառավարել է, որպեսզի համոզվի, որ թագավորությունը կարող է գոյատևել լիովին խանդավառ «կառավարչի » ձեռքում, ինչպիսին արքայազն Ուիլյամն է», - հայտնել է աղբյուրը:

Բացի այդ, աղբյուրները նշել են, որ Եղիսաբեթ թագուհին միշտ կանի այն, ինչ լավագույնն է կարծում միապետության ամրապնդման համար և հենց այդ պատճառով անհողդողդ կմնա Չարլզի առջև:

ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ թագուհու այդ որոշումը արքայազներ Ուիլյամի և Ուիլյամի հարաբերությունների լարվածության է հանգեցրել, որն իր հերթին տարիներ շարունակ սպասում էր թագավոր դառնալուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: