Հայերեն   English   Русский  

​Քայլի Ջեները շուտով միլիարդատեր կդառնա


  
դիտումներ: 5155

Քարդաշյան-Ջեներ աստղային ընտանիքի ամենակրտսեր անդամը կարճ ժամանակահատվածում իր կոսմետիկական ապրանքանիշի շնորհիվ 420 միլիոն դոլար է վաստակել

Քայլի Ջեներն օրեր առաջ տոնել է 20-ամյակը, և նա ակնհայտորեն տխրելու պատճառներ չունի, այլ ընդհակառակը՝ ուրախության և հպարտության բազմաթիվ առիթներ ունի: Նա ռեալիթի շոուների հայտնի աստղ է, ամենաճանաչված բլոգերներից մեկը (ինստագրամ սոցիալական ցանցում նրա հետևորդների թիվը գերազանցում է 96 միլիոնը) և կոմերցիոն առումով Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ամենահաջողակ անդամը:

Քայլիի ծննդյան կապակցությամբ ամերիկյան WWD պորտալը, որը նորաձևության մասին ամենալուրջ և ազդեցիկ պարբերականներից մեկն է, «Kylie Cosmetics ապրանքանիշը միլիարդ դոլարի ճանապարհին» վերնագրով հոդված է հրապարակել: Ջեների ընտանիքը և Kylie Cosmetics-ի ղեկավարությունը առաջին անգամ պաշտոնապես բարձրաձայնել են իրենց եկամուտների մասին:

Պարզվում է 18 ամիսների ընթացքում կոսմետիկական գիծը Քայլիին 420 միլիոն դոլար է բերել:
Ընդ որում՝ վաճառքի դինամիկան գերազանց է գնահատվում և անկման որևէ կանխատեսում չի արվում, շատ փորձագետների կարծիքով ապրանքանիշի վաճառքն այս տարի կաճի 25%-ով:

Պարբերականը համեմատել է Քայլի Ջեների բիզնեսը գեղեկցության ոլորտի շուկայում այնպիսի խոշոր խաղացողների հետ, ինչիսիք են Tom Ford Beauty-ն, որը տաս տարում 500 միլիոն է վաստակել, իսկ Lancome ապրանքանիշն իր առաջին միլիարդին 80 տարիների ընթացքում է հասել:

Արված ուսումնասիրություններից հետո լրագրողներն այն եզրահանգման են եկել, որ 2022թ․-ին՝ իր 25-ամյակին, Քայլին արդեն միլիարդատեր կդառնա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: