Հայերեն   English   Русский  

Երեւանում բենզալցակայանի մոտ 2 երիտասարդի են դանակահարել


  
դիտումներ: 591

Երեւանում օգոստոսի 11-ին ուշ երեկոյան 2 երիտասարդ է դանակահարվել:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ օգոստոսի 11-ի կեսգիշերին եւ գիշերն անց ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգեր հնչեցին, որ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա երկու երիտասարդներ:

Պարզվել է, որ նրանք օգոստոսի 11-ին ժամը 23:00-ին Եղվարդի խճուղում գտնվող բենզալցակայանի մոտ վիճաբանել են մի քանի անձանց հետ, որի ընթացքում վերջիններս իրենց մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ են հասցրել երկու երիտասարդներին:

Ոստիկանները պարզել են դանակահարողների ինքնությունը եւ ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է նախաքննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: