Հայերեն   English   Русский  

Փաստաբանների պալատի և Դատական դեպարտամենտի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը որևէ իրավական ուժ չունի. Նինա Կարապետյանց


  
դիտումներ: 14036

Փաստաբանների պալատի և Դատական դեպարտամենտի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը որևէ իրավական ուժ չունի:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, ՊՊԾ գունդը գրաված անձանց գործով փաստաբան Նինա Կարապետյանցը:

Ըստ նրա՝ այդ հարցում համակարծիք են բոլոր փաստաբանները: Անգամ Փաստաբանների պալատի նախագահն ընդունեց, որ սա որևէ իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Փաստաբանների պալատը և Դատական դեպարտամենտը հանդես էին եկել հայտարարությամբ, ներկայացնում էին, թե ինչպես է իրականացվելու փաստաբանների և նրանց իրերի հետ կապված զննությունը դատական այն գործերով, որոնց ժամանակ անհրաժեշտություն է առաջանալու ապահովել դատավարության մասնակիցների և դատարանում գտնվող այլ անձանց կյանքի և առողջության պաշպանությունը։

«Սա ավելի շատ ուղղված է Դատական դեպարտամենտի անօրինական գործողություններն օրինականացնելուն: Եթե կա օրենքով սահմանված կարգ, որ փաստաբանին որևէ մեկն իրավունք չունի խուզարկելու իր պարտականությունները կատարելու ժամանակ, հետևաբար տրամաբանություն չկա ինչ-որ փաստաթղթով փորձել այդ խուզարկություններն օրինականացնել»,- նշեց Նինա Կարապետյանցը:

Նրա խոսքով՝ Նինա Կարապետյանցի խոսքով՝ Փաստաբանների պալատն այս հարցում խաղացել է իշխանություններին հաճո ձևով, ինչը շատ ցավալի է, քանի որ փաստաբանների պալատը պետք է լիներ այն անկախ մարմինը, որը համակարգում պետք է ունենար իր հավասարակշռող դերը. «Փաստաբաններն օրենքին, կարգին չպետք է հակադրվեն, բայց պետք է լինի այն ուժը, որը պետք է հավասարակշռի այն ապօրինությունները, որոնք տեղի են ունենում իշխանության կողմից, հատկապես դատական համակարգում»,- նկատեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» գործով դատական գործընթացին, ապա փաստաբանը նշեց. «Կամ պետք է դատավորը սթափվի, կամ չգիտեմ ինչ պետք է կատարվի: Օրենքով պետք է մեկ ժամը մեկ ժամ հաշվարկվի, եթե 10 ժամով հեռացվել են, դա նշանակում է, որ Սասնա ծռերի անդամներին և Սեֆիլյանին ու մյուսներին դեկտեմբերին նոր կարող ենք տեսնել»:

Նինա Կարապետյանցը գտնում է, որ այս խնդրին լուծում կա. Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված, Չարենցավանի դատարանում առանձին վարույթում քննվող Արթուր Մովսիսյանի գործով նախագահող դատավոր Հովհաննես Ավագյանը բավականին իմաստուն քայլ է կատարել. «Առաջին դատական նիստին Արթուր Մովսիսյանը ոտքի չէր կանգնել, առաջին նիստին նախազգուշացում էր կիրառվել, հետագայում շատ խելոք քայլ է արել դատավորը. Նախ նա է մտնում է դատարանի դահլիճ, հետո նոր բերում են ամբաստանյալին»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ նմանատիպ լուծում կարելի է գտնել նաև այստեղ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: