Հայերեն   English   Русский  

Օբամայի գրառումը դարձել է թվիթերի պատմության մեջ ամենահայտնին


  
դիտումներ: 1228

ԱՄՆ Վիրջինիա նահանգի Շառլոթսվիլլ քաղաքում ուլտրաաջերի ու նրանց հակառակորդների միջև բախումների մասին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի թվիթերյան գրառումը դարձել է Թվիթեր սոցիալական ցանցի պատմության մեջ ամենահանրաճանաչ գրառումը:

Այդ մասին վկայում են օգտատերերի ակտիվությանը հետևող favstar.fm կայքի տվյալները:

Օբամայի հակառասիստական գրառումը հավաքել է ավելի քան 2.8 միլիոն լայք: Այն տարածել են ավելի քան 1.1 միլիոն անգամ:

Այդ իրադարձությունների մասին ԱՄՆ նախկին նախագահը 3 գրառում է արել, որոնցում մեջբերել է հարավաֆրիկացի մեծ քաղաքական ու պետական գործիչ Նելսոն Մանդելայի խոսքերը:

Գրառումներից առաջինն էլ դարձել է ամենահանրաճանաչը:

Դրանում ասվում էր.

«Ոչ մի մարդ մյուսի նկատմամբ ատելությամբ չի ծնվում մաշկի գույնի, կրոնի կամ ծագման պատճառով։ Մարդիկ սովորում են ատել, իսկ եթե կարողանում են սովորել ատել, ապա նրանց հնարավոր է սովորեցնել սիրել, քանի որ սերը առավել հարազատ է մարդկային սրտին, քան հակառակը։ Նելսոն Մանդելա»,-գրել է Օբաման։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: