Հայերեն   English   Русский  

Տիգրան Հարությունյանը շարունակում է գլխավորել առաջին խմբի մրցաշարային աղյուսակը


  
դիտումներ: 614

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի 78-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը:

Առաջնությունում արդեն են տեղի են ունեցել նախատեսված 13 տուրերից 7-ի պարտիաները: Խաղացված տուրերից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, ով 7 հնարավորից իր ակտիվում ունի 5 միավոր: 4.5-ական միավորով 2-3-րդ հորիզոնականներում են ընթանում Դավիթ Շահինյանը և Շանթ Սարգսյանը: Մանուէլ Պետրոսյանը, Դավիթ Քալաշյանը, Նորայր Թորոսյանը և Գևորգ Հարությունյանն իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 4-7-րդ հորիզոնականները:

Հարկ է նշել, որ մրցաշարն անցնում է անզիջում պայքարում: Խաղացված 49 պարտիաներից 39-ը ունեցել են հաղթանակ ավարտ:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է: 8-րդ տուրի պարտիաները տեղի կունենա օգոստոսի 17-ին:

1-3-րդ տեղեր գրաված շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի 78-րդ առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: