Հայերեն   English   Русский  

Թուրքիայի նախագահն ու Իրանի ԶՈՒ գենշտաբի պետը հանդիպում կունենան


  
դիտումներ: 873

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեին Բագերին քննարկելու են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը: Էրդողանի և Բագերի հանդիպումը տեղի է ունենալու Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում` նախագահական պալատում:

Նշենք, որ նախօրեին Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հրավերով ժամանել էր Անկարա: Մոհամմադ Հոսեին Բագերին հանդիպում է ունեցել Աքարի հետ, որի շրջանակներում քննարկվել են սիրիական ճգնաժամի հարցն ու ահաբեկչության դեմ պայքարը:

Սիրիայում 2011 թ-ի մարտից շարունակվում է զինված հակամարտություն, որի արդյունքում, համաձայն ՄԱԿ-ի տվյալների, մահացել է ավելի քան 500 հազար մարդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: