Հայերեն   English   Русский  

Թուրքիայում 11 գերմանացի ճաղերի հետևում է գտնվում


  
դիտումներ: 825

Գերմանիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին Թուրքիայում դեռևս 11 գերմանացի շարունակում է ճաղերի հետևում մնալ: Այս մասին հաղորդում է թուրքական «Դիքեն» լրատվական կայքը:

Կայքը հաղորդում է, որ Թուրքիայում 2016 թ-ի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի ավելի քան 20 քաղաքացի ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալվել է: Նրանցից ոմանք պայմանականորեն ազատ են արձակվել, սակայն 11 գերմանացի դեռևս բանտում է:

Ձերբակալվածների թվում է Դավիդ Բրիտչը, ով երկրի սահմաններից դուրս հեռացնելու նպատակով տարվել էր Էրզրում, սակայն արդեն չորս ամիս է` պահվում է այնտեղ: Վերջինս ուխագնացության նպատակով Գերմանիայից ոտքով Երուսաղեմ հասնելու նպատակ է ունեցել, սակայն Սիրիայի սահմանն անցնելիս ձերբակալվել է:

Գերմանական դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ նախորդ շաբաթ Գերմանիայի` թուրքական արմատներով քաղաքացի ֆեյսբուքում Թուրքիայի նախագահին վիրավորելու մեղադրանքով ձերբակալվել է: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի և Գերմանիայի միջև լարված հարաբերությունները հատկապես սրվել են Ստամբուլում իրավապաշտպանների ձերբակալության պատճառով: Նրանց թվում եղել է նաև Գերմանիայի քաղաքացի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: