Հայերեն   English   Русский  

Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի չորրորդ փուլի արագ շախմատի մրցաշարի հաղթող


  
դիտումներ: 317

Ամերիկայի Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour-ի չորրորդ փուլի արագ շախմատի մրցաշարը: Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 12 միավորով զբաղեցրեց առաջին տեղը:

Եզրափակիչ երեք տուրերում մեր շախմատիստը տարավ երկու հաղթանակ եւ մեկ պարտիա խաղաց ոչ-ոքի:

Արագ շախմատում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին՝ 1:

Յոթերորդ տուրի արդյունքները. Կարյակին-Արոնյան՝ 0:1, Կասպարով-Նավարա՝ 0:1, Կարուանա-Նեպոմնյաշչի, Նակամուրա-Դոմինգես, Լե Կուանգ Լյեմ-Անանդ՝ ոչ-ոքի:

Ութերորդ տուր. Կասպարով-Լե Կուանգ Լյեմ՝ 1:0, Նավարա-Դոմինգես՝ 0:1, Արոնյան-Նակամուրա, Նեպոմնյաշչի-Կարյակին, Անանդ-Կարուանա՝ ոչ-ոքի:

Իներորդ տուր. Դոմինգես-Արոնյան՝ 0:1, Նակամուրա-Նեպոմնյաշչի 1:0, Կարուանա-Կասպարով՝ 1:0, Լե Կուանգ Լյեմ-Նավարա՝ 0:1,Կարյակին-Անանդ՝ 1:0:

Ամփոփիչ մրցաշարային աղյուսակ. 1. Լեւոն Արոնյան՝ 12 միավոր, 2-3. Ֆաբիանո Կարուանա, Հիկարու Նակամուրա՝ 11-ական, 4. Յան Նեպոմնյաշչի՝ 10, 5. Լենյեր Դոմինգես՝ 9, 6-7. Լե Կուանգ Լյեմ, Սերգեյ Կարյակին՝ 8-ական, 8-10. Գարի Կասպարով, Վիշվանաթան Անանդ, Դավիթ Նավարա՝ 7-ական:

Այժմ, տասը գրոսմայստերներն օգոստոսի 17-18-ին կխաղան կայծակնային շախմատի երկու շրջան (5 ր + 3 վրկ ամեն քայլի համար): Կայծակնային շախմատում հաղթանակին տրվում է 1 միավոր, ոչ-ոքիին՝ 0,5:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: