Հայերեն   English   Русский  

Ծանրորդներն Ունիվերսիադա մեկնում են լուրջ նպատակներով. Փաշիկ Ալավերդյան


  
դիտումներ: 1214

Այսօր ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի երեք ծանրորդներ՝ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ քաշային կարգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (+105 կգ) գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ միասին մեկնում են Թայվան:

Նրանք մասնակցելու են 29-րդ ամառային ուսանողական խաղերին:

Մեկնելուց առաջ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ ծանրորդները երկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկի քաղաքում: Մասնագետի խոսքերով, նախապատրաստական փուլը հաջող է անցել:

«Բնականաբար, տղաները մեկնում են շատ լուրջ նպատակներով: Միայն Անդրանիկ Կարապետյանը վնասվածքը դեռ լիովին չի ապաքինել, բայց դա նրան չի խանգարի նույնպես պայքարել բարձր տեղ զբաղեցնելու համար», - ասաց Փաշիկ Ալավերդյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: