Հայերեն   English   Русский  

Ռուսաստանում կնկարահանվի Արամ Խաչատրյանի մասին առաջին գեղարվեստական ֆիլմը


  
դիտումներ: 3554

Ռուսական առաջատար ֆիլմարտադրող ընկերություններից մեկը պատրաստվում է սկսել հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին առաջին գեղարվեստական ֆիլմի նկարահանումները:

«Սուսերով պարը» անունը կրող ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը ուզբեկ և ռուս կինոռեժիսոր Յուսուֆ Ռազիկովն է:

Ֆիլմը կնկարահանի Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» ընկերությունը:

«Սուսերով պարը» ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն 2018 թվականին և կընթանան Հայաստանի և Ռուսաստանի տարածքում:

Նախատեսվում է, որ Արամ Խաչատրյանի մասին ֆիլմը էկրաններ կբարձրանա 2018 թվականի վերջին կամ 2019-ի սկզբին:

Ֆիլմի ստեղծմանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: