Հայերեն   English   Русский  

«Տիտանիկ» ֆիլմի խաղընկերներ Դի Կապրիոյի և Քեյթ Ուինսլեթի հանգիստը Սեն-Տրոպեում


  
դիտումներ: 2874

Լեոնարդո դի Կապրիոյի և Քեյթ Ուինսլեթի ընկերությունը ամենաամուրներից է Հոլիվուդում:

Դիկապրիո-Ուինսլեթ

Դերասանները սկսել են ընկերություն անել դեռ Տիտանիկ ֆիլմի նկարահանումներից: Վերջերս զույգին լուսանկարել են Սեն-Տրոպեում գտնվող Դի Կապրիոյի առանձնատանը:

Լեոնարդոն հաճախ է ընկերուհիներ փոխում և հանդիպում է միայն շիկահեր մոդելների հետ: Նա սիրավեպ է ունեցել Ժիզել Բունդհենի, Բար Ռաֆայելիի և Կելլի Ռորբախի հետ: Վերջին կես տարում լրատվամիջոցները գրում էին, որ դի Կապրիոն սիրավեպ է սկսել կապուտաչյա շիկահեր Նինա Ագդալի հետ: Սակայն մայիսին նրանք բաժանվեցին:

Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, դի Կապրիոն այժմ նոր ընկերուհի ունի. դերասանը հանդիպում է Լորենա Ռեյի հետ:

Ինչ վերաբերում է Քեյթի անձնական կյանքին, նա ամուսնացած է միլիոնատեր Նեդ Ռոքնռոլի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: