Հայերեն   English   Русский  

Իլհամ Ալիևի վարչակազմում հակասություններ ունենալու մասին գրելու համար դատախազություն են կանչվել լրագրողներ


  
դիտումներ: 1789

«Խուրալ» թերթի նախկին խմբագիր Ավազ Զեյնալլըն կանչվել է Ադրբեջանի գլխավոր դատախազություն, որտեղ նրա հետ «պրոֆիլակտիկ» զրույց է ունեցել գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռուստամ Ուսուբովը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, դատախազություն կանչեու պատճառ հանդիսացել է «Ավրոպա.ինֆո» կայքում տեղ գտած հոդվածում Զեյնալլըի մեկնաբանությունները, որտեղ խոսվում է նախագահական աշխատակազմում առկա ներքին հակամարտությունների մասին:

Մասնավորապես, խոսք է գնում ընդդիմադիր Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնոդ Ալիևի Քերմիլիի երեխաների` Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում կրթություն ստանալուն ֆինանսավորելու մասին: Ըստ տեղեկության` հոդված հեղինակը, որևէ ապացույցներ չբերելով, գրում է, որ ֆինանսավորումը գաղտնի ճանապարհով իրականացվում է Ադրբեջանի նախագահի վարչակազմի կողմից:

Իր հերթին, Ավազ Զեյնալըն հայտնել է, որ այդ տեղեկության աղբյուրը վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներն են, ովքեր մեկը մյուսին փնովում են` մեղադրելով ընդդիմությանը ֆինանսավորելու մեջ: Մասնավորապես, ավազ Զեյնալլըն գրել է, որ այդ կոմպրոմատը բխում է վարչության պետերից մեկից, որը գաղտնի պայքար է մղում մեկ այլ վարչության պետի հետ:

Ոչ հաստատված տվյալների համաձայն` հոդվածի հեղինակը ևս կանչվել է դատախազություն, որտեղ նրա հետ ևս «պրոֆիլակտիկ» զրույց են ունեցել





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: