Հայերեն   English   Русский  

Լևոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող


  
դիտումներ: 1388

ԱՄՆ-ում ավարտվեց Սենթ Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարը:

Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ և հաղթողի կոչումը նվաճեց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:

Մեր շախմատիստն իր ակտիվում գրանցեց 24.5 միավոր և միանգամից 3 միավորով առաջ անցավ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Սերգեյ Կարյակինից: 21 միավորով լավագույն եռյակը եզրափակեց Հիկարու Նակամուրան:

Մրցաշարում հանդես եկող աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը 16 միավորով գրավեց 8-րդ հորիզոնականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: