Հայերեն   English   Русский  

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է


  
դիտումներ: 1922

Գևորգ Վարդանյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Գյումրիում:

6 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է ՌԴ, եղել է ընտանիքի միակ զավակը։ Այնտեղ է մեծացել, դպրոց գնացել, իսկ չափահաս դառնալուն պես վերադարձել` ծառայության անցնելու համար: Գևորգը մինչև ծառայության անցնելը հայերերն գրել և կարդալ չգիտեր, սակայն մի քանի օրում սովորել է իր զինվորական երդման տեքստը: Այնուհետև կարճ ժամանակում սկսել է հայերեն գրել ու կարդալ սովորել:

Քառօրյա պատերազմում Գևորգը ընկերների հետ ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն հետխուզական խումբն ու առաջ շարժվելով՝ հետ գրավել թշնամու գրաված չորս դիրքերը։ Դրանից հետո ինքն ու իր հրամանատար Հրաչ Գալստյանը երկուսով հակառակորդի մեկ տանկ են ոչնչացրել, սակայն հայտնվել են հակառակորդի մեկ այլ տանկի նշանառության տակ։ Գևորգն ու Հրաչ Գալստյանը զոհվել են Թալիշում մղած մարտերի ժամանակ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: