Հայերեն   English   Русский  

Խոշոր ավտովթար Ալավերդիում. կա 2 զոհ և 7 տուժած


  
դիտումներ: 1845

Օգոստոսի 19-ին, ժամը 14:17-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» մակնիշի 35 GZ 597 և «Volkswagen golf» մակնիշի 34 CP 138 պետհամարանիշերի ավտոմեքենաները: Կա 2 զոհ և 7 տուժած:

Փրկարարները տուժածներին ցուցաբերել են 1-ին բուժօգնություն և 2 տուժածի տեղափոխել Ալավերդու ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: