Հայերեն   English   Русский  

Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրող թուրք գրողին Իսպանիայում ազատ են արձակել


  
դիտումներ: 6959

Թուրքական ծագմամբ գերմանացի գրող Դողան Աքհանլըն, ով օգոստոսի 19-ին ձերբակալվել էր Իսպանիայում, այդ երկրի դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:

«Պայքարը տեղին էր: Գրողը ազատ է արձակվել այն պայմանով, որ կմնա Մադրիդում»,- հայտնել է վերջինիս փաստաբան Իլիաս Ույարը: Ըստ փաստաբանի` իսպանական իրավապահ մարմինները ձերբակալել էին Աքհանլըին Թուրքիայի կողմից Ինտերպոլի միջոցով «հրատապ» գրությամբ ներկայացված հարցման հիման վրա:

Գրողի ձերբակալման պատճառ հանդիսացել է Թուրքիայի իշխանությունների կողմից նրա դեմ հարուցված քերական գործը: Գրողի փաստաբանը նշել է, որ այդ գործը համարում է քաղաքականապես մոտիվացված: Դողան Աքհանլըն 1992 թ-ից բնակվում է Գերմանիայում և այդ երկրի քաղաքացիություն ունի: Իր աշխատանքներում վերջինս ուսումնասիրում է Հայոց ցեղասպանության հարցը: «Spiegel» գերմանական ամսագրի տվյալների համաձայն` Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն անձամբ միացել է այդ գործին, որպեսզի կանխի գրողին Թուրքիա արտահանձնելը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: