Հայերեն   English   Русский  

Արդյո՞ք դանդաղ թունավորվում ենք սխտորից


  
դիտումներ: 3660

Տարատեսակ հետազոտություններն ապացուցում են սխտորի հրաշագործ ազդեցությունը, ուստի զարմանալի չէ, որ այն դարձել է մեր ամենօրյա խոհարարարական բաղադրիչը: Սխտորն ավելացնում ենք ճաշերի մեջ՝ մտածելով, թե ախտահանում և բուժում ենք մեր օրգանիզմը:

Բայց քչերը գիտեն, որ աշխարհում վաճառվող սխտորի 80 %-ը գալիս է Չինաստանից:

Սխտորն այստեղ քլորով սպիտակեցնում են, որպեսզի ավելի գրավիչ տեսք ստանա: Չինական սխտորը պարունակում է նաև մեծ քանակությամբ մեթիլ բրոմիդ, կապար և սուլֆիտներ, ինչի պատճառով մարդիկ ենթարկվում են քաղցկեղի, շնչառական և կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների առաջացման ավելի մեծ ռիսկի: Հետևաբար, բացառված չէ, որ այդքան օգտակար սխտորը հագեցած լինի թունաքիմիկատներով:

Բացի այդ, պարզվում է, որ չինական սխտորը աճեցնում են չմշակված կեղտաջրերում:

Chinese garlic comes bleached with chlorine, and laden with methyl bromide, lead, and sulfites.

Բարեբախտաբար, չինական սպիտակեցրած սխտորը դժվար չէ տարբերել:

Ահա թե ինչպես ճանաչել այն և պաշտպանել օրգանիզմը:

  • Կշռեք սխտորը

Սովորական, օրգանական սխտորը շատ ավելի ծանր է, քան չինական սխտորը: Պատճառն այն է, որ չինացիները փորձում են նվազեցնել իրենց սխտորի քաշը՝ հեռացնելով ջրային մասը, որպեսզի թեթևացնեն նաև տեղափոխման ծախսերը:

  • Համ

Ի տարբերություն չինականի՝ տեղական սխտորը ավելի հարուստ ու ուժեղ համ ունի: Տանը համտեսելով՝ կհամոզվեք, որ չինականը շատ ավելի թույլ համ ունի, քան հայկականը:

  • Ստուգեք արմատները

Չիանական սխտորը միշտ բերում են արմատները հեռացրած: Աշխատեք գնել այն սխտորը, որի արմատները տեսել եք:

  • Գնեք կամ տեղականը կամ աճեցրեք ինքներդ

Այսպես հնարավորինս զերծ կմնաք քիմիայով հարուստ սխտորից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: