Հայերեն   English   Русский  

​Մենք միասին ենք` ես իմ կնճիռներով, իսկ նա իր երիտասարդությունով. Բրիջիթ Մակրոն


  
դիտումներ: 4718

Ինչպես հայտնի է, 2017թ. մայիսի 14-ին 39-ամյա Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահ դարձավ, իսկ նրա կինը` 64-ամյա Բրիջիթ Մակրոնը` առաջին տիկին և աշխարհի ամենաքննարկված կին: Գրում է Tatler.ru-ն:

Այս զույգն ամուսնացել է 2007թ.-ին, թեև ծանոթացել են դեռևս 20 տարի առաջ: Բրիջիթը գրականություն է դասավանդել La Providence դպրոցում, իսկ Էմանուելը եղել է նրա սիրելի աշակերտը: Եվ հենց այդ պատճառով շատերն այն կարծիքին են, որ նրանց սիրավեպը դեռևս այն ժամանակ է սկսվել: Նախկին աշակերտները պատմել են, թե ինչպես էր Բրիջիթը հաճախ մեջբերումներ կատարում Էմանուել Մակրոնի շարադրություններից: Իսկ Մակրոնի ծնողները գայթակղությունից նրան հեռու պահելու նպատակով Փարիզ են ուղարկել: Սակայն տարիներ անց, երբ Բրիջիթը և Էմանուելը նորից հանդիպել են, այլևս երբեք չեն բաժանվել:

Ֆրանսիական Elle ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը ներկայացրել է իրադարձությունների զարգացման իր տարբերակը:

«Այն ժամանակ մեր միջև ոչնիչ չի եղել, թեև ասեկոսեներ տարածված էին: Այդ ժամանակ ինձ միայն երեխաներս` Սեբաստիանը, Լորենը և Թիֆենն էին անհանգստացնում», - պատմել է տիկին Մակրոնը:

Բրիջիթը քաջ գիտակցել է, որ ոչ բոլորը կընդունեն իր հարաբերությունները Էմանուել Մակրոնի հետ, որն իրենից փոքր է 24 տարի:

«Նման որոշում կայացնելը բարդ էր, սակայն այն արդարացվեց: Երբեմն ստիպված ես լինում ճակատագրական որոշումներ կայացնել: Եթե ես այն ժամանակ դա չանեի, կյանքն իմ կողքով կանցներ: Երեխաներն ինձ անչափ մեծ երջանկություն են պարգևել, սակայն ես զգում էի, որ պետք է այդ սիրով ապրեմ, ինչպես ասում էր Ժակ Պրեվերը: Այնպես որ այժմ մենք միասին ենք նախաճաշում: Ես իմ կնճիռներով, իսկ նա` իր երիտասարդությունով»,- անկեղծացել է Բրիջիթ Մակրոնը:

Իսկ ավելի վաղ Le Parisien պարբերականին տված հարցազրույցի ընթացքում Բրիջիթը հայտարարել էր, որ եթե ինքն ավելի մեծ լիներ Մակրոնից, ապա որևէ մեկն անգամ չէր էլ մտածի իրեն դատապարտելու մասին և միայն այն պատճառով, որ ինքը տարիքով ավելի մեծ է ամուսնուց, շատերն իրենց հարաբերություններն ուղղակիորեն անընդունելի են համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: