Հայերեն   English   Русский  

Կոյուղաջրերը լցվել են նկուղ. Պաշտպանի առաջարկով «Վեոլիա Ջուր» ընկերությունը հիմնանորոգում կիրականացնի


  
դիտումներ: 12070

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է դիմում՝ «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության վերաբերյալ:

Համաձայն դիմումի՝ բազմաբնակարան շենքի կոյուղաջրերը լցվել են նկուղ: Այս հարցով բազմիցս դիմում է ներկայացվել «Վեոլիա Ջուր» ընկերություն, բայց խնդրի լուծման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ, և համապատասխան գրություն է ուղարկվել «Վեոլիա Ջուր»: Քննարկման ընթացքում ընկերությունը նշված շենքի բակային կոյուղագիծն ընդգրկել է առաջիկայում նախատեսված պարտադիր հիմնանորոգման ծրագրում:

Հարցի քննարկման արդյունքում բազմաբնակարան շենքի նկուղում իրականացվել են կեղտաջրերի մաքրման աշխատանքներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: