Հայերեն   English   Русский  

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հանդես կգա աշխարհի առաջնության Բ դիվիզիոնում


  
դիտումներ: 381

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2019 թ. աշխարհի առաջնության ընտրական հիմնական փուլի ուղեգիր նվաճել չկարողանալուց հետո հանդես է գալու B դիվիզիոնում:

Օգոստոսի 24-ին, Գերմանիայի Մյունխեն քաղաքում կկայանա վիճակահանություն, որի ընթացքում հայտնի կդառնա, թե ովքեր են լինելու Հայաստանի հավաքականի մրցակիցները:

Սպասվում է, որ B դիվիզիոնին մասնակցելու են եվրոպական ինը հավաքականներ, որոնք ընդգրկվելու են 3 ենթախմբերում և պայքարելու են 4 ուղեգրերի համար: Հանդիպումները սկսվելու են այս տարվա նոյեմբերից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: