Հայերեն   English   Русский  

Մաքսիմ Մանուկյանը` աշխարհի չեմպիոն


  
դիտումներ: 983

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական 80 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դարձավ չեմպիոն։

Հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիեւին։ Մաքսիմ Մանուկյանն այսօր փայլուն գոտեմարտեր է անցկացրել։ Նա կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։

66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանին չհաջողվեց դառնալ բրոնզե մեդալակիր։ Երրորդ տեղի համար պայքարում Ասլանյանը զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Սուրկովին։

Այսպիսով, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երկու ոսկե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում։ Չեմպիոններ դարձան Արթուր Ալեքսանյանը եւ Մաքսիմ Մանուկյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: