Հայերեն   English   Русский  

Բաքուն փակում է «Սպուտնիկ» ռադիոն Մարգարիտա Սիմոնյանի պատճառով


  
դիտումներ: 1112

Ռուսական «Սպուտնիկ» ռադիոն կասեցնում է իր գործունեությունը Ադրբեջանում և մեկ ամսից արդեն լիովին կդադարեցնի աշխատանքները:

Ադրբեջանական կայքերը գրում են, որ «Սպուտնիկը» Ռուսաստանում հայտնի լրագրող, «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիրտրի Կիսելյովի հատուկ նախագիծն է:

«Սպուտնիկ» գործակալությունը հիմնել են Դմիրտրի Կիսելյովն ու Մարգարիտա Սիմոնյանը 2014 թվականին՝ որպես «Россия сегодня» գործակալության նախագիծ: Նպատակն է եղել Կրեմլի քաղաքականության քարոզչությունը ամբողջ աշխարհում:

Ադրբեջանական Haqqin-ը գրում է, որ այն ծառայել է բացառապես ռուսական շահերին, բայց չգիտես թե ինչպես՝ Բաքվում ևս բացվել է դրա մասնաճյուղը:

Այսուհանդերձ, ադրբեջանցիներին հանգիստ չի տվել այն միտքը, որ «Россия сегодня» գործակալության գլխավոր խմբագիրը հայուհի Մարգարիտա Սիմոնյանն է, ով նաև հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչներից է, նախագահ Սերժ Սարգսյանը նրան արժանացրել է անգամ «Մովսես Խորենացի» մեդալին:

«Մարգարիտա Սիմոնյանը հայերի «մտացածին» ցեղասպանության ակտիվ քարոզիչներից է: Թուրքի ձեռքով իր տատիկի ընտանիքի սպանության մասին Սիմոնյանի գրառումը հրապարակվել է բոլոր ռուսալեզու գործակալություններում: Ղարաբաղի խնդրի մասին բանավեճերը նա տանում էր Հայաստանի համար շահեկան ուղղությամբ:Եվ ադրբեջանցիներին արդարացիորեն զայրացրել է այդ ռադիոյի հաղորդումների բովանդակությունը»,-գրում է ադրբեջանական իշխանություններին մոտ կանգնած կայքը՝ նշելով, որ Ադրբեջանը չէր կարող հանդուրժել հայուհու ղեկավարած ռադիոյի գործունեությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: