Հայերեն   English   Русский  

ԻՊ-ը նոր սպառնալիքներ է հնչեցրել Իսպանիայի հասցեին


  
դիտումներ: 884

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներն առաջին անգամ իսպաներենով տեսաուղերձ են հրապարակել, որում Իսպանիային նոր ահաբեկչություններով են սպառնացել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնել է El Pais պարբերականը:

«Ալլահի թույլտվությամբ, Անդալուսիան կրկին խալիֆայության հող կդառնա... Ջիհադը սահմաններ չունի: Ջիհադն այնտեղ է, որտեղ դուք գտնվում եք: Իսպանացի քրիստանյաներ մի մոռացեք իսպանական ինկվիզիցիայի ժամանակ մուսուլմանների թափած արյունը», - հրապարակված տեսաուղերձում հայտարարել է որպես Աբու Լաիս Ալ Քուրդուբի ներկայացած ահաբեկիչը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Բարսելոնայի կենտրոնում ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել հետիոտնին:

Իսկ ավելի ուշ ԻՊ-ը ստանձնել էր իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: