Հայերեն   English   Русский  

Հաջորդ նպատակս օլիմպիական ոսկին է. Մաքսիմ Մանուկյան


  
դիտումներ: 945

Հունահռոմեական ըմբշամարտի 80 կգ քաշային կարգում աշխարհի նորընծա չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը երեկ վերադարձել է հայրենիք:

Մանուկյանը կարիերայի ընթացքում առաջին անգամ է արժանացել այս տիտղոսին: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ըմբիշը նշեց, որ հաջորդ նպատակն օլիմպիական խաղերում հաղթելն է.

«Դեռ գլուխս տաք է, բայց սկսում եմ գիտակցել՝ ինչ աշխատանք եմ կատարել: Այս նվաճումն ինձ համար երազանքի իրականացում էր: Կարծում եմ՝ տարիքն այնքան էլ մեծ նշանակություն չունի:

Մրցակիցներս շատ ուժեղ էին, չեմ ցանկանա առանձնացնել որեւէ մեկին, բայց կարողացա պայքարել ու հաղթել: Իհարկե, եզրափակիչն ավելի պարտավորեցնող էր: Այդ պահին՝ գորգ մտնելուց առաջ, միայն հաղթանակի մասին էի մտածում:

Հաջորդ նպատակս օլիմպիական ոսկին է՝ Տոկիո-2020-ի չեմպիոնությունը»,- ասաց Մաքսիմ Մանուկյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: