Հայերեն   English   Русский  

Ոսկե և բրոնզե մեդալներ` սուսերամարտի միջազգային մրցաշարում


  
դիտումներ: 748

Հոլանդիայի Նորդվիգ քաղաքում անցկացված սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին Հոլանդիայի, Դանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Հայաստանի հրացանակիրները, մեր երկրի ներկայացուցիչները երկու մեդալի տիրացան` ոսկե և բրոնզե:

Մարտուղյակ էին դուրս եկել խոցասուսերակիրներ Էմմա Պողոսովան և Էդուարդ Հովիկյանը:

«Քեթրին» սուսերամարտի ակումբի մարզիչ Արտաշես Մադոյանի սան Պողոսովան եզրափակչում 15:13 հաշվով հաղթեց Հոլանդիայի ներկայացուցիչին, իսկ «Հայաստան» մարզընկերության Նորագավիթի սուսերամարտի դպրոցի մարզիչ Անդրանիկ Արազյանի աշակերտ Էդուարդ Հովիկյանը երրորդ տեղի համար պայքարում 15:10 հաշվով առավելության հասավ նույնպես հոլանդացի հրացանակրի նկատմամբ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: