Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». 2016-ից կառավարա­կան երկրորդ շենքը դատարկ է, բայց Էռնեկյանի ընկերությունը չի շտապում շինարարություն սկսել


  
դիտումներ: 1320

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը չի շտապում իրացնել Հանրապետության հրապարակի վրա գտնվող կառավարա­կան երկրորդ շենքը: Այն, ինչպես հայտնի է, դատարկվեց Էռնեկյանի պահանջով:

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը չի շտապում իրացնել Հանրապետության հրապարակի վրա գտնվող կառավարա­կան երկրորդ շենքը: Այն, ինչպես հայտնի է, դատարկվեց Էռնեկյանի պահանջով: Շենքում գործող «Արարատ» ռեստորանը փակվեց, Արտաքին գործերի և Էներգե­տիկայի նախարարությունները տեղա­փոխվեցին, գրախանութները՝ նույնպես: Վերջինը շենքից հեռացավ «Նոյյան տա­պան» գրատունը: 2016-ի սեպտեմբերից շենքը, փաստորեն, դատարկ է, բայց նոր տերը չի շտապում շինարարություն սկսել: «Տանգոն», ինչպես հայտնի է, փոքր գին չի վճարել՝ 51 մլն. դոլարից ավելի: Նույնիսկ լուրեր են շրջում, որ Էռնեկյանը հրաժարվել է հյուրանոց կառուցելու մտադրությունից: Լուրեի իսկությունն ընկերությունից ճշտել չհաջողվեց: Տնօրենը Հայաստանում չէ: Մեզ պատասխանեց գործարարին պատկանող «Հայփոստ» և «Զվարթնոց» ընկերու­թյունների մամուլի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը և ասաց, որ որևէ տեղեկություն չկա, թե Էռնեկյանը հրաժար­վում է շենքից. «Դա հնարավոր չէ, խոսքն ավարտված գործարքի մասին է: Եթե շի­նարարություն սկսվի, անպայման կհայտ­նենք հանրությանը»: Ի՞նչ պայմաններ էր դրել մեր կառավարությունն ընկերության առաջ: Արդյոք պայմանագրում նշված էր իրացման վերջնաժամկետ: Պետգույքի կա­ռավարման վարչությունից ասացին, որ չեն կարող բացահայտել բիզնես պայմանագրի մանրամասները, բայց. «Գնորդը հայտարա­րել է հյուրանոց կառուցելու նպատակի մա­սին, գույքը նա ձեռք է բերել շուկայական գնով, և միակ պայմանը, որը դրվել է ձեռք բերողի առաջ, արտաքին տեսքի պահպանությունն է: «Տանգո» ընկերությունը պար­տավորագիր է տվել մշակույթի նախարա­րությանը, որ կպահպանի շենքի արտաքին տեսքը, քանի որ այն պատմամշակութային ժառանգություն է և հուշարձան: Մնացածը ներդրողի գործն է: Որևէ ժամանակացույց կամ հատուկ պարտավորություն չունի»: Ստացվում է, որ Էռնեկյանն անվերջ կա­րող է ձգձգել շենքի իրացումը կամ կողպել դռները և, ասենք, մի 20 տարով հեռանալ Հայաստանից, ու այս կառույցն աստիճա­նաբար կարժանանա «Սևան» հյուրանոցի կամ ՀԱՄԽ-ի շենքի ճակատագրին»,-գրում է թերթը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: