Հայերեն   English   Русский  

«Ալաշկերտը» ջախջախեց «Փյունիկին»


  
դիտումներ: 832

Օգոստոսի 25-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Ալաշկերտ»-«Փյունիկ» 5:1 (4:1):

Արդեն առաջին կեսում արդեն առաջնության չեմպիոնը 4 գնդակ էր ուղարկել Գոռ Մանուկյանի պաշտպանած դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել տանտերերի առաջատար Արտակ Եդիգարյանը:

Աբրահամ Խաշմանյանի թիմը վաստակեց 7 միավոր, շրջանցեց «Փյունիկին» (5 միավոր) ու բարձրացավ երկրորդ հորզիոնական: Առաջատար «Շիրակն» ունի 9 միավոր և վաղն ընդունելու է «Արարատին»:

Երևան, «Նաիրի» մարզադաշտ

Մրցավար՝ Սուրեն Բալիյան

Գոլը՝ Արտակ Եդիգարյան, 14, 31, 39, Ուրոշ Նենանդովիչ, 28, Խորեն Վերանյան, 59 («Ալաշկերտ»), Ալիկ Առաքելյան, 30 («Փյունիկ»)





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: