Հայերեն   English   Русский  

​Հաջորդ iPhone 8-ն ավելի թանկ կարժենա


  
դիտումներ: 1827

Տեղեկություններ կան, որ Apple ընկերության iPhone 8 սմարթֆոնները 1000 դոլարից ավելի կարժենան:

Հարցումները ցույց են տվել, որ ամերիկյան սպառողների միայն 13% -ն է պատրաստ գնել iPhone 8, եթե դրա գինը 1000 դոլարից ավելի լինի: 12%-ի կարծիքով այդ գինը լիովին արդարացված է:

Apple ընկերությունն այս պահին աշխատում է 3 նոր iPhone-նների ստեղծման վրա: Դրանցից երկուսը` iPhone 7s-ը և iPhone 7s Plus-ը, ամենայն հավանականությամբ, անցյալ տարվա iPhone 7-ի և iPhone 7 Plus հեռախոսների քիչ փոփոխված տարբերակները կլինեն: Դրանց գինը կսկսվի համապատասխանաբար 649 և 769 դոլարից:

Ինչ վերաբերում է iPhone 8-ին, ապա այն հանդես կգա լիոնին վերափոխված դիզայնով և էկրանով: Դրա էկրանի համար կօգտագործի օրգանական լույսի դիդ (OLED) տեխնոլոգիան, որը ավելի լուսավոր ու պայծառ է դարձնում էկրանը:

Այն կլինի ամբողջովին ապակյա դիզայնով և ակնկալվում է, որ կունենա անլար լիցքավորում:

Այդ և այլ փոփոխություններով պայմանավորված` iPhone 8 հեռախոսների գինը կարող է գերազանցել 1000$-ը: Կան նաև հրապարակումներ, որ գինը կարող է հասնել 1400 $-ի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: