Հայերեն   English   Русский  

Թիլերսոնը պատմել է ԻՊ-ի դեմ պայքարում Վաշինգթոնի պլանների մասին


  
դիտումներ: 548

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Fox News հեռուստաընկերության եթերում պատմել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում Վաշինգթոնի պլանների մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք կհաղթենք ԻՊ-ին: Մենք ԻՊ-ին կզրկենք նախապատրաստման, որոնումների, ֆինանսավորման և նոր անդամների հավաքագրման, ինչպես նաև ամբողջ աշխարհում ահաբեկչությունը տարածելու հնարավորությունից», - հայտարարել է Թիլերսոնը:

Նա նաև պատմել է Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հաջողությունների մասին` ընդգծելով այն փաստը, որ երկրի տարածքի 70%-ը ներկայումս ազատագրված է ահաբեկիչներից:

Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի նպատակը ոչ միայն ԻՊ-ի, այլ նաև ամբողջ աշխարհում այլ ցանկացած ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն է, որը սպառնալիք է ներկայացնում Ամերիկայի և նրա դաշնակիցների համար:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ ԻՊ-ի դեմ հաղթանակից հետո Սիրիայում մնալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: