Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայի նախագահը պահանջով դիմել է Թուրքիային


  
դիտումներ: 394

Ֆրանսիան կրկին պահանջել է շուտափույտ ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի անկախ լրագրող Լու Բյուրոյին:

Այս մասին նշված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսային բանակցության արդյունքների հիման վրա Ելիսեյան պալատի հայտարարությունում:

«Ֆրանսիայի նախագահը բացի լրագրողի կալանքի պայմանները բարելավելուց խնդրել է շուտափույտ ազատ արձակել նրան և վերադարձնել Ֆրանսիա»,- նշված է հաղորդագրությունում: Երկու նախագահները համաձայնվել են շփումների, այդ թվում՝ նախարարների մակարդակով, շարունակման անհրաժեշտության շուրջ՝ հնարավորինս շուտ լուծում գտնելու համար:

Թուրքիայում Լու Բյուրոյի ձերբակալման մասին տեղեկությունը հայտնի է դարձել օգոստոսին: Նրան ձերբակալել էին Իրան-Թուրքիա սահմանին: Հինգ օր ձերբակալելուց հետո լրագրողին տեղափոխել են Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք քաղաքի բանտ: Վերջինս կասկածվում է ահաբեկչական խմբավորմանն հետ կապեր ունենալու մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: