Հայերեն   English   Русский  

​Կիտրոնե բարձիկներ


  
դիտումներ: 6371

Արևածաղկի նման չեք կարողանա կանգ առնել, այնքան հարմար ու համեղ են ստացվում այս բաղադրատոմսով պատրաստված բարձիկները:

Բաղադրությունը

2 ձու

2 ճ. գդալ թթվասեր

80 գ կարագ

2 թ. գդալ փխրեցուցիչ

2 բաժակ ալյուր

100 գ շաքարափոշի

1 կիտրոն

ձեթ՝ տապակելու համար:

Պատրաստումը

Թասի մեջ լցնել մաղած ալյուրն ու փխրեցուցիչը կամ սոդան: Կիտրոնի դեղին կեղևը զգուշությամբ հանել, ավելացնել ալյուրին ու լավ խառնել:

Առանձին թասի մեջ ձուն հարել, ավելացնել կարագը ու հարիչով խառնել, ապա ավելացնել թթվասերը: Ստացված զանգվածը մաս-մաս ավելացնել ալյուրին՝ ամեն մասի հետ հարելով: Երբ ամբողջական զանգված ստացվի՝ խմոր հունցել, ապա ստացվածն աշխատանքային մակերեսի վրա տեղափոխել: Հեշտ գրտնակելու համար գունդը բաժանել 3-4 մասի:

Աշխատանքային մակերեսն ալրոտել ապա գնդերից 5 մմ հաստության շերտեր ստանալ, որից 2 սմ-անոց քառակուսիներ կտրատել:

Տապակը դնել կրակին, ձեթը դաղել, ապա խմորի կտորները տապակել միջին ուժգնության կրակի վրա: Շատ արագ են տապակվում. ուշադիր եղեք, որ չսևանան:

Պատրաստի բարձիկները պետք է շարել անձեռոցիկի վրա՝ ավելորդ ձեթը քամելու համար, ապա մեկ շարքով դասավորել հարմար ամանի մեջ ու վրան շաքարափոշի ցանել, թափահարել, որ այն հավասարաչափ տարածվի:

Անուշ արեք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: