Հայերեն   English   Русский  

​Բրիջիթ Մակրոնը քննադատությունների թիրախ է դարձել. Լուսանկարներ


  
դիտումներ: 1717

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը պաշտոնական այցով Բուլղարիայում են գտնվել: Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ առավոտյան հանդիպման շրջանակներում 64-ամյա առաջին տիկինը ներկայացել է աշխարհահռչակ Louis Vuitton նորաձևության տան մուգ կապույտ գույնի նրբագեղ զգեստով, որը դասական նավակ կոշիկներով էր համադրել: Գրում է Elle.ru-ն:

Ինչպես հայտնի է, Բրիջիթ Մակրոնը շատ հաճախ է հենց այս ֆրանսիական նորաձևության տանը նախապատվություն տալիս և նորաձև հասարակության դրական գնահատականներին ու արձագանքներին արժանանում:

Սակայն այս անգամ համացանցում դժգոհության պատճառ դարձել է Բրիջիթ Մակրոնի ընտրած զգեստի «անընդունելի» երկարությունը: Եվ չնայած այն հանգամանքին, որ Բրիջիթ Մակրոնն իր տարիքի համար չափազանց գեղեցիկ կազմվածք ունի, շատերը նրա զգեստի ընտրությունը թեթևամիտ են համարել և վստահություն հայտնել, որ այն չի համապատասխանում իր կարգավիճակին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ավստրիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ևս Ֆրանսիայի առաջին տիկինը նախապատվություն էր տվել իր սիրելի նորաձևության տանը և կարմիր գույնի կարճ զգեստով ներկայացել:

Վերջինիս կերպարը կրկին համացանցի օգտատերերի բուռն քննարկման առարկա էր դարձել և ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքների արժանացել:

Բրիջիթ Մակրոն 1

Բրիջիթ Մակրոն 1

Բրիջիթ Մակրոն 1





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: