Հայերեն   English   Русский  

​Անջելինա Ջոլին կարգավորել է հարաբերությունները Բրեդ Փիթի հետ


  
դիտումներ: 1682

Տարբեր աղբյուրների փոխանցմամբ` դերասանուհին չի մոռացել դժվար ժամանակներում ամուսնու ցուցաբերած աջակցությունը

Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի հարաբերութուններն օրեցօր ավելի են բարելավվում ու ջերմանում: Գրում է Elle.ru-ն:

Թեև դեռևս որոշ ժամանակ առաջ դերասանուհին ակտիվորեն խոչընդոտում էր անգամ երեխաների և Փիթի շփմանը, սակայն այժմ արդեն կարգավորում է հարաբերությունները նրա հետ: Աստղային զույգի ընկերների խոսքով` նրանց հարաբերությունները այժմ շատ ավելի լավ վիճակում են գտնվում, քան բաժանումից հետո երբևէ:

Իսկ դա պայմանավորված է սեփական երեխաներին այլևս չվնասելու զույգի երկկողմանի ցանկությամբ, որոնք գիտակցում են, որ վերջին շրջանում երեխաները մեծ սթրես են ապրել ծնողների ամուսնալուծության պատճառով:

Ավելի վաղ Ջոլիի համար այնքան անընդունելի հարաբերությունների ջերմացումը աղբյուրները բացատրում են այն փաստով, որ դերասանուհին որոշել է կենտրոնանալ Փիթի արժանիքների վրա, քանի որ չի մոռացել, թե ինչպես է Բրեդն աջակցել իրեն վիրահատությունների ընթացքում:

Սակայն շատերի կարծիքով` Ջոլին նման քայլի դիմել է միայն իր վարկանիշը բարձրացնելու նպատակով, քանի որ ցանկանում է հասարակության աչքին այնպիսի կնոջ կերպարով երևալ, որը հանուն երեխաների ներել է ամուսնուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: