Հայերեն   English   Русский  

Առողջապահության նախարարությունը հորդորում է փակել «Նաիրիտ»-ի հրդեհին մոտ գտնվող տարածքի բնակարանների դռները և պատուհանները


  
դիտումներ: 637

«Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունից և դրա հետևանքով բռնկված հրդեհից որևէ քաղաքացի մարմնական վնասվածք չի ստացել։ Այրվող լաքէթինոլ նյութը բնակչության առողջությանը վտանգ չի ներկայացնում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ԱՆ-ն հորդորում է բնակչությանը հրդեհին մոտ գտնվող և այն տարածքներում, որտեղ զգալի են դրա հետևանքով առաջացած արգասիքները (փոշի,ա նսովոր հոտ, ծուխ) փակել բնակարանների դռները և պատուհանները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով այրվող լաքէթինոլ նյութը բնակչության առողջության համար վտանգ չի ներկայացնում։ Այնուաﬔնայնիվ, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը՝ հատկապես երեխաներին, ծերերին և շնչառական հիվանդություններ (հատկապես` ասթմա, բրոնխիտ) ունեցողներին, խուսափել նույն տարածքներում երկար ժամանակ դրսում մնալուց։

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարված երկու հրշեջներն այս պահին անհրաժեշտ բժշկական օգնություն են ստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Նրանք առողջական լուրջ խնդիրներ չունեն և ամենայն հավանականությամբ այսօր դուրս կգրվեն ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ ժամը 17:00-ից հետո սպասվում է քամի հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք, ինչը նշանակում է, որ ծուխն Արարատյան դաշտավայրով կգնա դեպի Թուրքիայի տարածք։






Մեկնաբանություններ - 1

DesaRuins     28.08.2017 И все?
2gj.ru
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: