Հայերեն   English   Русский  

Նաիրիտում հրդեհի հետևանքով պայթյունը և վտանգավոր արտանետումները բացառվում են. ՀՀ ԱԻՆ


  
դիտումներ: 900

Ժամը 19.30-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը մամուլի ծառայությունը:

Նշենք, որ դեպքի վայրում աշխատող 113 հրշեջ-փրկարարները հրդեհաշիջումն իրականացնում են կրակի օջախից 15-20 մետր հեռավորության վրա՝ առանց շնչառական օրգանների պաշտպանիչ միջոցների:

ՓԾ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակների մոնիտորինգի խումբն իրականացրել են տեղում վերցված օդի փորձանմուշների ուսումնասիրություն, որի արդյունքում օդի բաղադրության մեջ մարդկանց առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել:

«Նաիրիտ» գործարանի կառուցման հիմքում դրված են այնպիսի ինժեներատեխնիկական լուծումներ, որոնք նվազագույնի են հասցնում գործարանում տեղի ունեցած ցանկացած վթարի բացասական ազդեցությունը հարակից բնակչության և շրջակա միջավայրի համար:

Այրվող նյութի քիմիական հատկությունները բացառում են պայթյունը: Այրման արգասիքները (ջուր և ածխաթթու գազ) նույնպես վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: