Հայերեն   English   Русский  

Ինչու՞ է կտրուկ նվազել աշխատունակ տարիքի մարդկանց թիվը. «Ժողովուրդ»


  
դիտումներ: 13031

Հայաստանից ահռելի չափերի հասած արտագաղթի հետևանքներն իրենց զգացնել են տալիս ամեն բնագավառում. «Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի է դարձել, որ վերջին տարիներին կտրուկ նվազել է աշխատունակ տարիքի մարդկանց թիվը: Իսկ սա, բնականաբար, իր բացասական հետևանքներն է ունենում երկրի տնտեսության և, ընդհանրապես, բոլոր բնագավառների վրա:

«Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` եթե 2008թ. Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը 2 մլն 169.9 հազար էր, ապա արդեն 2016թ. այն դարձել է 1 մլն 962.9 հազար: Ասել է, թե այս ինը տարվա ընթացքում միայն աշխատունակ բնակչության թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազել է 207 հազարով: Սա նշանակում է՝ նույնքան պակասել է երկրում որևէ արտադրանք տվող, որևէ արտադրանք սպառող և, վերջապես, հարկ վճարող քաղաքացիների թիվը՝ դրա բոլոր հետևանքներով հանդերձ»,-գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»-ի՝ 29.08.17թ. համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: