Հայերեն   English   Русский  

​Կարգավորեք ձեր տեսողությունը և սկսեք 15 տարով ավելի երիտասարդ երևալ այս հրաշալի բաղադրատոմսի շնորհիվ


  
դիտումներ: 1994

Հավանաբար ցանկացած կին ուրախ կլինի տեղեկանալ, որ աչքերի շուրջ մաշկի երիտասարդացումն ու տեսողության բարելավումը կարող են շատ հեշտ լինել: Գրում է Fithhacker.ru-ն:

Դուք կարող եք նման արդյունքների հասնել օգտագործելով այս տնային հրաշք բաղադրատոմսը: Այս բաղադրատոմսի պատրաստումը շատ հեշտ է և դրա անհրաժեշտ բաղադրիչները հասանելի են բոլորին: Կարճատեսության դեպքում ևս այս միջոցը խորհուրդ է տրվում:

Սա բնական միջոց է, առանց կողմնակի ազդեցությունների, որը կարող են իրենց թույլ տալ օգտագործել բոլոր ցանկացողները: Այս բաղադրատոմսի կիրառման դեպքում աչքերի շուրջ մաշկը կդառնա ավելի հարթ և մետաքսանման: Մազերին քսելու դեպքում կարող եք ապահովել ձեր մազերի առողջությունը և խուսափել մազաթափությունից:

Եթե հոգնել եք կոսմետիկ քսուքներ և շամպուններ օգտագործելուց, ձեր մաշկի և մազերի վիճակը բարելավելու համար սա լավագույն բնական միջոցն է:

Բաղադրությունը `

  • Սխտոր-3 պճեղ
  • մեղր - 10 ճաշի գդալ
  • կտավատի յուղ - 200 գր
  • կիտրոն-4 հատ
  • Պատրաստման եղանակը`

    Վերցրեք 3 պճեղ սխտոր և մաքրեք դրանք:

    2. Այնուհետև դրանք մանր կտրեք:

    3. 4 կիտրոնը մաքրել և շերտերի կտրել:

    4. Ինչպես սխտորի կտորներն, այնպես էլ կիտրոնի շերտերը ապակյա տարայի մեջ տեղադրեք:

    5. Ապակե տարայի մեջ 10 գդալ մեղր և 200գր. կտավատի յուղ ավելացրեք:

    6. Ստացված խառնուրդը փայտյա գդալով խառնել և սառնարան տեղադրել:

    7. Յուրաքանչյուր անգամ սնվելուց առաջ օգտագործեք 1թ. գդալ:

    8. Այս միջոցն օրական 3 անգամ կրկնելու դեպքում կբարելավելեք նաև ձեր տեսողությունը:

    Սխտորի և մեղրի համադրությունը օգնում է բարելավել տեսողությունը: Բացի այդ, սա շատ օգտակար համադրություն է ձեր օրգանիզմը տարբեր վարակներից պաշտպանելու համար: Երկու բաղադրիչները ունեն հակավիրուսային և հակաբակտերիալ հատկություններ, որոնք օգնում են պահպանել ձեր առողջությունը:

    Այս միջոցի պարբերաբար ընդունումը բարելավում է ձեր մաշկի կառուցվածքը և նպաստում մազերի աճին: Այն նպաստում է արյան լավ հոսքին և կարգավորում արյան շրջանառությունը: Այնպես որ այս պարզ բաղադրատոմսն օգտոգործելով` կարող եք հեռու մնալ բազմաթիվ հիվանդություններից :





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: