Հայերեն   English   Русский  

​Յունկերը հայտարարել է, որ Ուկրաինան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մաս չի կազմում


  
դիտումներ: 2204

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ ներկայումս Ուկարինան չի հանդիսանում ոչ Եվրոպական միության և ոչ էլ ՆԱՏՕ-ի մաս: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես տեսել եմ, որ իմ ընկերը (Պյոտր Պորոշենկոն) մի քանի օր առաջ ասել է, որ Ուկրաինան դա ԵՄ-ն է և ՆԱՏՕ-ն: Ներկայումս այն ոչ մեկն է, ոչ մյուսը: Բոլորը պետք է իմանան այդ մասին», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Յունկերի խոսքերը:

Ավելի վաղ Ուկրաինայի հարցով Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Կուրտ Ուոլքերը հայտարարել էր, որ Ուկարինան դեռևս պատրաստ չէ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: