Հայերեն   English   Русский  

Էմանուել Մակրոնը` Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գլխավոր խնդրի մասին


  
դիտումներ: 1030

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում դեսպանների հետ ունեցած հանդիպման շրջանակներում հայտարարել է, որ իսլամական ահաբեկչության դեմ պայքարը` հատկապես Իրաքում և Սիրիայում, Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրներից է: Գրում է Russian.rt.com-ը:

Մակրոնի խոսքով` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «ընդհանուր թշնամի» է: Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է, որ մտադիր է հաջորդ տարի ահաբեկչության ֆինանսավորման դադարեցման խնդրով Փարիզում միջազգային գագաթնաժողով կազմակերպել:

Ավելի վաղ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը Եվրոպական միության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: