Հայերեն   English   Русский  

«Նաիրիտ» գործարանում հրդեհը միտումնավոր էր կազմակերպվել. բնապահպան


  
դիտումներ: 1071

««Նաիրիտ» գործարանում հրդեհը միտումնավոր էր կազմակերպվել»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց բնապահպան Սիլվա Ադամյանը:

«Նաիրիտն ամբողջությամբ թալանվել է: Ես ծանոթ եմ ակտիվիստների հետ, որոնք պահանջում էին իրենց աշխատավարձերը վերադարձնել, վերականգնեն իրենց իրավունքները: Լրիվ այլ շրջադարձ տեղի ունեցավ»:

Նա հիշեցրեց՝ դեռ 2010 թվականին նաիրիտցիները բարձրաձայնում էին, որ լաքեթինոլը հավաքվում է «Նաիրիտում»: Կա որոշակի սահման, որը չպետք է գերազանցվի: Հակառակ դեպքում դա կարող է վտանգավոր լինել:

«Կարծում եմ, որ «Նաիրիտ»-ի հրդեհը միտումնավոր էր, քանի որ շատ լավ գիտենք՝ այն ուզում էին վերավաճառել, ավելին՝ բաժնետերերից գաղտնիքներ էին պահում, և որպեսզի աշխատակիցների բողոքները ծածկեն, խնդիրները զրոյանան, ծածկեին վնասները, գողացածն ու քաղած օգուտները, մենք սա ունեցանք: Ծախեցին, թալանեցին և այդ ամեն ինչը դուրս եկավ մեր երկրից»-նշեց բնապահպանը:

Նա հույս հայտնեց, որ հետաքննությունը կպարզի իրական պատճառները:

Ինչ վերաբերում է շրջակա միջավայրին հասցված վնասին՝ բնապահպանը նշեց, որ թունավոր նյութ է վառվում և անհնար է, որ սա վնաս չհասցնի. «Առողջապահության նախարարությունն անընդհատ ասում է, որ որևէ վտանգ չկա բնակչության համար: Ո՞նց կարող է վտանգ չլինել: Թունավոր նյութը վառվում է: Քամին էլ ամբողջ ուժով այդ նյութերը ուղղում է դեպի քաղաքի տարբեր մասեր: Ո´չ քիմիկոս է պետք լինել, ո´չ բժիշկ հասկանալու համար, որ դա վտանգավոր է, առավել ևս հղի կանանց, ասթմայով հիվանդների, երեխաների համար, որոնք ապրում են այդ տարածքին մոտ »:

Տիկին Ադամյան կարծում է, որ լավագույն տարբերակը կլիներ այդ մարդկանց տարհանելը. այդ մասին գրվեց, բայց ոչինչ չկատարվեց. «Առողջապահության նախարարությունը միայն զգուշացնում էր, որ թանզիվե դիմակներ դնել, դռները և լուսամուտները փակել, դուրս չգալ: Հասկանալի է, որ դա չի օգնի այն մարդկանց, որոնք ապրում են գործարանի հարևանությամբ: Այդ մասին մենք շուտ պետք է մտածեինք: Շրջապատում չպետք է լիներ որևէ բնակավայր կամ թաղամաս: Դա վաղուց պետք է կատարվեր: Ցավոք, չարվեց, հիմա էլ կանգնել ենք փաստի առաջ» ,- ասաց Սիլվա Ադամյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: