Հայերեն   English   Русский  

Թատերական ինստիտուտի շենքը կապամոնտաժվի


  
դիտումներ: 290

Երեւան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքը կապամոնտաժվի: Այս մասին տեղեկանում ենք կառավարության օգոստոսի 31-ի նիստի օրակարգից: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը գործադրին է ներկայացրել կառավարության որոշման մի նախագիծ, որով նախատեսվում է ինստիտուտի շենքը քանդել՝ նոր շենք կառուցելու նպատակով:

Նշված տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 4875.5 քմ, որը ծանրաբեռնված է երրորդ անձանց պատկանող անշարժ գույքերով: Ամիրյան 26 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման համար նախատեսված տարածքը կազմում է 1278.07 քմ, որից 1006.98 քմ մակերեսը հանդիսանում է պետական եւ երեք մասնավոր անձի ընդհանուր բաժնային, իսկ 271.09 քմ մակերեսով հողամասը Երևան համայնքի սեփականություններ:

Ներկայացված որոշման ընդունումը պայմանավորված է Կենտրոն վարչական շրջանում 1278.07 քմ ընդհանուր մակերեսով տարածքում նոր բազմաբնակարան շենքի կառուցմամբ, 955.69 քմ հողամասի վրա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հին շենքը ապամոնտաժելու և նոր շենքի կառուցմամբ և Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից տարածքի բարեկարգմամբ:

Կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացնողն է «ՋԻ ԵՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ-ն: Ծրագրի առաջին փուլով նախատեսված է Թատրոնի եւ կինոյի շենքը ապամոնտաժել, նոր շենք կառուցել, բարեկարգել Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցի տարածքը:

Այս ծրագրի հետ կապված կրթության եւ գիտության նախարարությունը սկզբունքային առարկություններ չի ներկայացրել, սակայն նշել է, որ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ապագա շենքը պետք է ունենա ավտոկայանատեղի, որին ի պատասխան քաղաքաշինության պետական կոմիտեից հայտնել են, որ ինստիտուտը կարող է ավտոկայանատեղի վարձակալել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: