Հայերեն   English   Русский  

Մենք չպետք է Եվրոպան ազգայնական թողնենք. Մակրոն


  
դիտումներ: 875

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրոպան ազգայնական չթողնել: Գրում է Russian.rt.com-ը:

Համապատասխան գրառում Էմանուել Մակրոնը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ իր երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է իսլամական ահաբեկչության դեմ պայքարը և հայտնել, որ հաջորդ տարի պատրաստվում է Փարիզում ահաբեկչության ֆինանսավորման դադարեցման թեմայով միջազգային գագաթնաժողով կազմակերպել:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ֆրանսիայում մի տղամարդ էր ձերբակալվել, որ պլանավորել էր Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումներից մեկի ընթացքում սպանել Էմանուել Մակրոնին: Ձերբակալության ընթացքում իրեն ազգայնական անվանած տղամարդը խոհանոցային դանակով սպառնացել էր իրավապահ մարմիններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: