Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 10772

Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Հերոսներն անմահ են» խորագրով գրական-երաժշտական երեկոն:

Երեկոյի ընթացքում կհնչեն երաժշտական կատարումներ և կներկայացվեն հերոս զինվորների մասին պատմող տեսաֆիլմեր: Միջոցառումն իրականացվում է «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ-ի նախաձեռնությամբ: Մուտքն ազատ է:

Սեպտեմբերի 2- ին, ժամը 15:30 - 17:30-ին Հայաստանի պատմության թանգարանում կկայանա «Գերմանացի քարտեզագիրները և Հայաստանը. պատմական և աշխարհագրական ճշգրտությունը» խորագրով վիրտուալ ցուցահանդես-դասախոսություն: Բանախոսներ՝ «Այաս» ակումբի նախագահ, «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայան, «Այաս» ակումբի անդամ Վահե Անանյան, «Այաս» ակումբի գիտնականների համքարության ղեկավար, «ROZA VENTUS» գիտա-հանրամատչելի ամսագրի խմբագիր Գագիկ Պողոսյան (Խաղբակյան): Մուտքը՝ թանգարանի տոմսով:

Սեպտեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Անուշ՝ Նունե Բադալյան, Սարո՝ Պերճ Քարազյան, Մոսի՝ Գևորգ Հակոբյան: Դիրիժոր՝ Աթանես Առաքելյան: Բեմադրիչ՝ Գեղամ Գրիգորյան: Նկարիչ՝ Գրիշա Սահակյան: Գլխավոր խմբավար՝ Կարեն Սարգսյան: Խմբավար՝ Հրաչ Բորյան: Պարերի բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանի: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան:

Սեպտեմբերի 6-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Հարություն Դելլալյանի 5 ժողովածուների շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում կցուցադրվի «Հարություն» վավերագրական ֆիլմը, հեղինակ ՝ Արայիկ Մանուկյան: «Նվիրում Կոմիտասին» դաշնամուրային սոնատը կկատարի ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։

Սեպտեմբերի 6-ին «Բոհեմ» թատրոնում կներկայացվի Նարեկ Դուրյանի «Իմ կնոջ անունն է Մորիս» կատակերգությունը: Հեղինակ՝ Ռաֆֆի Շարտ: Տեղայնացում, երաժշտական ձևավորում, բեմադրություն՝ Նարեկ Դուրյանի: Պրոդյուսեր՝ Քրիստինե Հովհաննիսյան: Դերերում՝ Նարեկ Դուրյան, Ռաֆայել Երանոսյան, Վահագն Գալստյան, Զավեն Աբրահամյան, Զարուհի Հովհաննիսյան, Գոհար Կարապետյան, Տաթև Միրումյան:

Սեպտեմբերի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Ջիվան Գասպարյան կրտսերի և Ռուսական լարային անսամբլի համերգը: Հատուկ հյուր՝ Վահագն Հայրապետյան:

Սեպտեմբերի 7-ին Երևանի պետական կամերային թատրոնում կցուցադրվի Հասմիկ Տեր-Կարապետյանի «Ժամանակի վարագույրը» մոնոներկայացումը: Բեմադրիչ՝ Գառնիկ Սեյրանյան: Հայ դերասանուհի Արուսյակ Փափազյանի վերելքը, հաղթանակն ու ողբերգությունը: 165 տարի առաջ Արուսյակ Փափազյանը բարձրացավ բեմ, որպեսզի այլևս չհեռանա... 165 տարի առաջ հայկական բեմն ու հանդիսատեսն առաջին անգամ լսեցին Արուսյակ Փափազյանի անունը: Կին, որ ապրեց հարուստ ստեղծագործական կյանք՝ բեմի վրա արժանանալով անլռելի ծափահարությունների, իսկ կյանքի վերջում` աղքատության և մոռացության:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: