Հայերեն   English   Русский  

Տեղեկատվություն մթերման վարկերի սուբսիդավորման ծրագրին միացած բանկերի և վարկային կազմակերպությունների վերաբերյալ


  
դիտումներ: 7770

Սույն թվականիօգոստոսի 30-ի դրությամբ «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման»ծրագրին մասնակցելու համաձայնություն են տվել հետևյալ բանկերը և վարկային կազմակերպությունները՝

«ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ,

«Ամերիաբանկ» ՓԲԸ,

«Արարատբանկ» ԲԲԸ,

«Արդշինբանկ» ՓԲԸ,

«Արմսվիսբանկ» ՓԲԸ,

«Ինեկոբանկ» ՓԲԸ,

«Կոնվերս բանկ» ՓԲԸ,

«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ,

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ,

«Պրոմեթեյ բանկ» ՓԲԸ,

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ,

«Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ:

Ծրագրից օգտվելու նպատակով պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունները կարող են համագործակցել նշված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ և մինչև2017թվականիհոկտեմբերի 1-ը գյուղացիական տնտեսությունների հետ կնքել համապատասխանպայմանագրեր` ըստ բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևի:

Հիշեցնենք, որ ծրագրիշրջանակներում տարեկան առավելագույնը մինչև 12 տոկոս անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչև 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվելու է, ինչի արդյունքում վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմելու է 3 տոկոս: Յուրաքանչյուր ընկերությանը տրամադրվող վարկի առավելագույն գումարը կկազմի 150.0 մլն դրամ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: