Հայերեն   English   Русский  

​50 խիստ կանոններ, որոնց պարտավոր է հետևել թագավորական ընտանիքը (ՄԱՍ 1)


  
դիտումներ: 2866

1.Երբ թագուհին կանգնում է, բոլորը պարտավոր են կանգնել:

2.Ոչ ոք չի կարող ուտել, եթե թագուհին ավարտում է ճաշը: Ընտանեկան ճաշի ժամանակ, հենց թագուհին վերջին պատառն ուտի, բոլորը պետք է դադարեցնեն ուտելը:

3.Խոնարհվելը պարտադիր պահանջ է:

Թագուհուն հանդիպելիս թագավորական ընտանիքի տղամարդիկ խոնարհում են պարանոցը, իսկ կանայք հարգական խոնարհվում` ոտքի վրա թեթևակի հենվելով:

4.Ամուսնությունը նոր անուն է բերում:

Արքայական տան անդամները, ամուսնանալով, նոր անուն են ձեռք բերում:

5.Հանրային վայրերում մտերմություն ցույց չեն տալիս:

Թագավորական ընտանիքի անդամները խուսափում են անգամ ձեռք-ձեռքի բռնելուց:

6.Առաջարկություն անելուց առաջ պետք է ստանան համաձայնություն:

Համաձայն Թագավորության ամուսնությունների մասին ակտի` (1772) երիտասարդ ժառանգորդները մինչև ամուսնության առաջարկություն անելը, պետք է ստանան միապետի համաձայնությունը:

7.Թագավորական հարսանեկան ծաղկեփունջը պետք է պարունակի մրտի բույսը:

8.Հարսանեկան արարողություններին պետք է մասնակցեն շատ մանուկներ:

9.Մինչև 2011 թվականը Թագավորական ընտանիքում արգելվում էր ամուսնանալ Հռոմի կաթոլիկ եղեկեցու հետևորդների հետ: Այժմ այդ արգելքը վերացված է:

10.Թագավորական ընտանիքը չպետք է հայտնի քաղաքական դիրքորոշում:

11.Չի թույլատրվում քաղաքական պաշտոն զբաղեցնել:

12.Մոնոպոլիա խաղն արգելված է թագավորական ընտանիքում:

13.Ճաշի ընթացքում խոսակցությունները հստակ որոշված են:

Ճաշկերույթի ժամանակ թագուհին սկսում է խոսել իրենից աջ նստած մարդու հետ, իսկ ճաշի երկրորդ մասում` իրենից ձախ նստողի հետ:

14.Արտասահման ճամփորդելիս նրանք պետք է սև հանդերձանք տանեն:

Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է պատշաճ պատրաստ լինի թաղման արարողության, եթե հանկարծակի ինչ-որ մեկը մահանա:

15.Երկու ժառանգորդներին թույլ չեն տալիս միասին ճանապարհորդել:

16.Չի թույլատրվում ինքնագրեր բաժանել կամ սելֆի անել:

17.Չեն կարող խեցեմորթ ուտել, քանի որ դրանից շատ են լինում թունավորումներ:

18.Դուք չեք կարող դիպչել թագավորական ընտանիքի անդամներին:

19.Չի թույլատրվում մորթի կրել:

12-րդ դարում Էդուարդ III թագավորը արգելեց հագնել մորթի, սակայն այս կանոնը բազմիցս խախտվել է:

20.Միջոցառումների ժամանակ նստատեղերը խիստ ծրագրվում են: Միջոցառումները կազմակերպելիս հաշվի են առնվում նաև տարիքը, լեզուն, հետաքրքրությունները:

21.Հյուրերի ընդունելության կազմակերպմամբ զբաղվում է մի ամբողջ գրասենյակ:

22.Թագավորական ընտանիքը պարտավոր է հետևել խիստ դրես-կոդի: Նրանք չեն կարող առօրյա հագուստ կրել:

23. Անգամ տան փոքրիկներն են ենթարկվում դրես-կոդի:

24.Բոլոր պաշտոնական միջոցառումների ժամանակ կանայք պետք է գլխարկ դնեն:

25.Ժամը 18:00-ից հետո գլխարկը հանում են և թագ դնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: