Հայերեն   English   Русский  

​Բադրիջանով նախուտեստ


  
դիտումներ: 7076

Բադրիջան դեռևս կա, բայց այս սեզոնն այնքան արագ է ավարտվում, որ իսկապես ուրախանում ես, երբ մի երկու շաբաթ անց սառնարանում հայտնաբերում ես այդ բանջարեղենով որևիցե կերակուր:

Բաղադրությունը

4 կգ բադրիջան

5 պճեղ սխտոր

4 գլուխ սոխ

5 կարմիր տաքեղ

100 մլ ջուր

100 մլ քացախ

Պատրաստումը

Սոխը կտրատել օղակներով, տաքդեղը՝ երկարավուն շերտերով: Քացախը խառնել ջրի հետ ու տաքդեղը սոխի հետ 2 ժամով մարինացնել: Բադրիջանը կտրատել օղակներով, աղ ցանել ու դնել մի կողմ: 30 րոպեից հյութը քամել ու բադրիջանը ձեթով տապակել:

Սխտորը ճզմել ու խառնել բադրիջանին: Սառնարանը դնելու համար փակ բերանով աման առանձնացրեք, ապա տապակած բադրիջանը շերտերով դասավորեք. մի շերտը՝ սխտորով բադրիջանը, հաջորդը՝ մարինացված տաքդեղը սոխի հետ, ու այդպես շարունակ: 5 ժամից այս խորտիկը կարելի է սառնարանը դնել:

Որքան երկար է մնում այն սառնարանում, այնքան համեղ է դառնում:

Բարի ախորժակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: