Հայերեն   English   Русский  

Մակրոնը հայտարարել է ՌԴ-ի հետ երկխոսության կարևորության մասին


  
դիտումներ: 916

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Point պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության կարևորության մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Մակրոնի խոսքով` ուկրաինական ճգնաժամի հարցով Ռուսաստանի հետ համաձայնությունն առանձնահատուկ նշանակություն ունի:

«Ուկրաինայի հարցով մենք լիովին տարբեր մոտեցումներ ունենք: Սակայն մենք պայմանավորվել ենք երկխոսության մասին», - հայտարարել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը նաև հավելել է, որ Ֆրանսիան և Ռուսաստանը կլիմայի ոլորտում քաղաքականության շուրջ համաձայնագիր ունեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: